Վաշինգտոնը հույս ունի, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը Գրանադայում կօգնի կամրջել երկու երկրների միջև առկա անջրպետը։ Այս թեմային ճեպազրույցում անդրադարձել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի: Սա այն է, որը մենք արդեն որոշ ժամանակ առաջ ենք մղում: Մենք հրապարակայնորեն ասել ենք, որ դա հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների։ Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է Միլլերը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ (հոկտեմբերի 5-ին Գրանադայում - խմբ.)։ «Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն երկու երկրների միջև առկա անջրպետը», - ասել է Միլլերը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է արագ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, օրինակ՝ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբը, մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Ես կուզեի ասել, որ պատրաստվում է Գրանադայում նախատեսվում է փաստաթղթի ստորագրում, բայց, ցավոք, ոչ»,- ասել է նա։