ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններից հետո իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հրավիրել է անհատական զրույցի` քննարկելու ամբողջ համալիրը` ներառյալ զգայուն հարցերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա պարզաբանել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն են դարձնելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։
«Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է»,- նշել է Պուտինը։
Բավ է պառակտվել