Բավ է պառակտվել
16-06-2023 19:25

Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է ադրբեջանական զինուժի կողմից կրակ բացելու հետևանքով երկու հնդիկների վիրավորվելու միջադեպը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը դեսպանի հետ քննարկել է ադրբեջանական կրսկի հետևանքով Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացիների վիրավորվելու դեպքը և շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը Հնդկաստանի Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար:

Զրուցակիցները քննարկել են բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:
Հունիսի 14-ին Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից Արարատի մարզում կառուցվող գործարանը ենթարկվել է ադրբեջանական զինուժի գնդակոծմանը։ Բեկորային վնասվածքներ են ստացել շինհրապարակում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի, նրանց վիրահատել են։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան
Փաշինյանը պատասխանել է հարցին արդյոք մո՞տ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հետ շփման գծի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը գիշերը կրակ են բացել Գեղարքունիքում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ