Հայաստանի պետական խորհրդանիշների օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հինգշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում, առաջարկեց փոխել հանրապետության օրհներգի վերջին տողերը։
«Տարբեր մարդիկ անընդհատ դիմում են ինձ, և ես նույնպես այդպես եմ զգում… Ես վերջնական եզրակացություն չունեմ, խոսում եմ բարձրաձայն մտածելու ժանրում: Այսօր մեր հիմնի պաշտոնական բառերը ավարտվում են զոհվելու տողով։ Ինքը գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց (օրհներգը) ավարտվում է զոհվելու մասին խոսքերով և զոհվելու տեսարանով, այնինչ այն կարելի է այլ կերպ ավարտել»,- ասաց նա։
Փաշինյանը մեջբերեց օրհներգի տողերն, ասելով․ «Ես էս վերջերս շատ մտածում եմ, իհարկե, զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով գուցե հեշտ չի իրականացնել, բայց կարծում եմ, որ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան:
Նշենք, որ սա ՀՀ պաշտոնական օրհներգի նախավերջին քառատողն է։ Օրհնենրգն ավարտվում է հետևյալ տողերով.
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի: