Բավ է պառակտվել
20-05-2023 14:43

Փաշինյանն առաջարկել է եկեղեցուն կուսակցություն ստեղծել, եթե ուզում են քաղաքականությամբ զբաղվել. ՀԱԵ-ն կոշտ արձագանքել է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, կարող է կուսակցություն ստեղծել։

«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»,- ասել է Փաշինյանը Դիլիջանի Պարզ լճի տարածքում, «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ հանդիպմանը։

Նա շեշտել է, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն
ասաց, որ «եթե ոմանք մանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»: Նա այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան news.am-ի հարցին՝ կապված Փաշինյանի նախօրեին արած հայտարարության հետ։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու և կառավարության ղեկավարի միջև արդեն տեղի է ունեցել հայտարարությունների փոխանակում։ Այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե կան հոգևորականներ, որոնք չեն հավատում Աստծուն, հայտարարել էր, որ «Աստծուն չհավատացող մարդը Եկեղեցում գործ չունի»։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ «եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ»։

Փաշինյանն առաջարկել է փոխել Հայաստանի օրհներգը
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.