Բավ է պառակտվել
06-09-2023 11:39

«Սյունիք» օդանավակայանը, Կապանը և երկու հիդրոէլեկտրակայան. իրավապաշտպանը նշել է Ադրբեջանի թիրախում գտնվող ռազմավարական օբյեկտները

Հայաստանի նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Կապանում ինքնաթիռի և «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցների հետ կապված միջադեպերին և նշել, որ անվտանգության խնդիրը բազմիցս բարձրացվել է, բայց անտեսվել:

«Օդանավակայանին ու ինքնաթիռին կրակոցներով հասցված վնասները վկայում են, որ դրանք թիրախային են։ Ընդ որում, կրակոցներն օդանավակայանի թռիչքուղիների անմիջական հարևանությամբ ադրբեջանական անօրինական զինված դիրքերից են»,- գրել է նա։

Իրավապաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո են նաև Մ2 միջպետական մայրուղին՝ օդանավակայանից դեպի Կապան տանող հատվածը, ինչպես նաև Կապան համայնքի մի մասը։

«Քանիցս փաստերով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլ նաև ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս ամենը նրանց շարունակվող հանցանքների ու հայատյաց քաղաքականության, պետական հովանավորությամբ անպատժելիության ֆոնին էլ ավելի է հիմնավորում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը»,- գրել է Թաթոյանը։

Օգոստոսի 18-ի գիշերը՝ ժամը 04:24-ին, անհայտ անձը Ադրբեջանի տարածքից կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ։ Երկու գնդակից վնասվել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը. Օդանավակայանի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին, Երևանից ներկայացուցչական չվերթի վայրէջքի նախօրեին։ Օդանավում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 03:00-ին, ադրբեջանական զինուժը իր վերահսկողության տակ գտնվող տարածքից կրկին կրակել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի ուղղությամբ։

Անհայտ անձը Ադրբեջանի տարածքից կրակոցներ է արձակել Հայաստանում Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արավուսի ու Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ