Բավ է պառակտվել
19-10-2023 15:21

Հայաստանում «Ակադեմիական քաղաքը» կստեղծվի երկու տեղամասում. հայտնի են նոր մանրամասներ

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր․ Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։
Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։
Նա նշել է, որ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, իսկ քաղաքի ներսում տեղաշարժը կկազմակերպվի հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։ Ակադեմիական քաղաքում բնակվելու է և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ համերգային դահլիճներ և ստադիոն մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ։
Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին և, ըստ ծրագրի, նախագիծը կավարտվի 2029 թվականին։

Հայաստանի ՔԿ-ն նոր մանրամասներ է բացահայտել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով
Հայաստանի պաշտպանության նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է ադրբեջանական սադրանքի մանրամասները և համագործակցության հարցեր
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին