Բավ է պառակտվել
08-06-2023 17:02

Հայաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է 4 միավոր անշարժ գույք և 46 մլն դրամ բռնագանձել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահից

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1. 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն150 հազար դրամ.

2. 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը 2020 թվականի փետրվարի 5-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու կասկածանքով բերման ենթարկվեց, ապա դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Նույն թվականի փետրվարի 27-ին կառավարության որոշմամբ Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։ 2023 թվականի մայիսի 16-ին Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ ($1 - 387,04 դր.):

Նախագահ Շահրամանյանը պետնախարար է նշանակել ԱԺ նախկին իշխող խմբակցության ղեկավարին
Ադրբեջանի ՊԱԾ-Ն մեղադրանք է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնյաներին
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին