Բավ է պառակտվել
05-09-2023 12:45

Le Monde-ը գրել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ միջանցքի շրջափակումը Բաքվի կողմից հսկայական քաղաքական սխալ է և մարտահրավեր միջազգային իրավունքի ամենատարրական նորմերին։ Դրա բացումը մարդասիրական պարտավորություն է, ասվում է ֆրանսիական Le Monde-ի խմբագրականում:

«Անամոթաբար օգտագործելով սովի և զրկանքների զենքերը, այդ թվում՝ դեղորայքի առումով, Բաքուն ցանկանում է ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին հուսահատությունից դիմել Ադրբեջանին: Տանջված հողում միասին ապրելու դժվարին ճանապարհ փնտրելու փոխարեն, ադրբեջանական ռեժիմն այս հայերին առաջարկում է անհնարին ընտրություն՝ խոնարհություն, այն ժամանակ, երբ նրանց ատում են Ադրբեջանում, կամ վտարում»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի անզիջում դիրքորոշումը հսկայական քաղաքական սխալ է, որը մեծացնում է ատելությունը։ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը նաև, և առաջին հերթին, մարտահրավեր է միջազգային իրավունքի ամենատարրական նորմերին։ Դեռևս փետրվարին աչք փակելով Արդարադատության միջազգային դատարանի նախազգուշացումների վրա՝ Ալիևն իրեն ենթարկում է լուրջ մեղադրանքների։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն արդեն ահազանգել է օգոստոսին հրապարակված զեկույցում ասելով, որ «Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայերի նկատմամբ»։ Դա առաջացրեց Բաքվի դժգոհությունը, սակայն ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիան սահմանում է, որ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը» պետք է համարվի ցեղասպանություն:

«Սպառնալիքի խստությունը ավելի վշտալի է դարձնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը, որն օգոստոսի 16-ին նիստ անցկացրեց և որոշում չկայացրեց։ Այս անօգնականությունն առավել ևս դատապարտելի է, քանի որ շրջափակման դադարեցումը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կոնսենսուսի սակավաթիվ ոլորտներից է։ Պետքարտուղար Անտոնի Բլինկենը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը երկուսն էլ վերջին ամիսներին կոչ են արել բացել Լաչինի միջանցքը:

Նշվում է, որ միջազգային այս պասիվությունը կամ անտարբերությունը չափազանց երկար է տևում։ Լաչինի միջանցքի բացումը մարդասիրական պարտավորություն է. Բաքուն պետք է հասկանա, որ շրջափակումը շարունակելը միայն կավելացնի անկայունությունը, որից առանց այդ էլ շատ է տուժել տարածաշրջանը։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է. ՄՔԴ նախկին դատախազ
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրի համար. Ֆրանսիայի արտգործնախարար
Ադրբեջանցիների կողմից գրավված համայնքներից տարհանված քաղաքացիներին տեղավորում են Ստեփանակերտում
Եվլախում ընթանում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (տեսանյութ)
Ադրբեջանը բացահայտել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագրի մանրամասները