Բավ է պառակտվել
21-09-2023 13:27

Ադրբեջանցիների կողմից գրավված համայնքներից տարհանված քաղաքացիներին տեղավորում են Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կեցության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:

Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:

Բացի այդ, Արցախի ՄԻՊ գրասենյակը փաստահավաք աշխատանքների շրջանակում հավաքագրում է տվյալներ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ «Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով (047) 97 90 47 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի ՄԻՊ տվյալներով՝ ադրբեջանցիների կողմից գրավված համայնքներից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ (այդ թվում կանայք, երեխաներ և տարեցներ), հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է. ՄՔԴ նախկին դատախազ
Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին․ փոխվարչապետ
Le Monde-ը գրել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին
ԿԽՄԿ-ն նշել է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանին և Արցախի ղեկավարությանը երրորդ կողմին փոխանցելու պայմանները
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնյաներին