Բավ է պառակտվել
25-09-2023 11:17

Լևոն Քոչարյանը կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, մեկ ամսով կալանավորվեց, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Երևանում անհնազանդության ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել բռնի ուժի գործադրմամբ և ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոց տեղափոխվել։ Սեպտեմբերի 23-ին նա ձերբակալվել է։ Ինչպես նշել է փաստաբան Կոչուբաևը, ձերբակալման որոշումից պարզ է դարձել, որ «խոշտանգումներ գործադրած ոստիկանները հայտարարություն են տվել, որ Լ. Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի»։ Նա դա անվանել է իրավական «բեսպրեդել»։ Քոչարյանի պաշտպաններն ավելի ուշ հայտարարել էին, որ հետ են վերցնում նրա ձերբակալման դեմ ներկայացրած բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը։

ՀՀ նախկին նախագահի կալանավորված որդին՝ Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ կստանա և պետք է ազատ արձակվի
ՀՀ նախկին նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստանալուց հետո ազատ արձակվեց
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է