Բավ է պառակտվել
31-07-2023 11:33

Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 8 ավտոբուսային երթուղի

Քաղաքապետարանից հայտնել են, որ դրանք փոխարինելու են հին «Գազել» -ներին։ Փոփոխություններ են եղել նաև որոշ երթուղիների համարներում.

N33 միկրոավտոբուսը վերանվանվել է N43 ավտոբուսի՝ «Աերացիա» թաղամասից Միքայելյանի հիվանդանոց.
N37 միկրոավտոբուսը վերանվանվել է N59 ավտոբուսի՝ Քասախ գյուղից Փարաքար գյուղ.
N39 միկրոավտոբուսը վերանվանվել է N49 ավտոբուսի՝ Էլեկտրոն գործարանից Շրջանցիկ թունել
N72 միկրոավտոբուսը վերանվանվել է N56 ավտոբուսի՝ Մուշականից դեպի ՀԱԹ
N77 միկրոավտոբուսը փոխարինվել է նույն համարի N77 ավտոբուսով՝ ՀԱԹ-ից դեպի Նոր Նորք.
N42 միկրոավտոբուսը փոխարինվել է N42 ավտոբուսով՝ ՀԱԹ-Հրանտ Վարդանյան փողոց․
N74 միկրոավտոբուսը փոխարինվել է N 74 ավտոբուսով՝ Դավթաշենի 4-րդ թաղամասից դեպի Էրեբունի թանգարան.
N55 միկրոավտոբուսը փոխարինվել է N 55 ավտոբուսով՝ Նորքի երկրորդ զանգվածից Խարբերդ։

Ինչպես քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, օգոստոսի 15-ից մայրաքաղաքի բնակիչները կազատվեն «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներից։

«Սա բարեփոխումների ճանապարհի միայն սկիզբն է, մենք դեռ պետք է ամբողջությամբ ներդնենք միասնական տոմսային համակարգ, ինչպես նաև ավելացնենք այն փողոցները, որոնցով կգործեն ավտոբուսների համար նախատեսված հատուկ գոտիներ»,- ասել է նա։

Օգոստոսի 1-ից Երևանում կգործի արտաքին լուսավորության նոր ժամանակացույց
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է