Բավ է պառակտվել
26-07-2023 15:47

Օգոստոսի 1-ից Երևանում կգործի արտաքին լուսավորության նոր ժամանակացույց

Օգոստոսի 1-ից Երևանում կգործի արտաքին լուսավորության նոր գրաֆիկ, չորեքշաբթի ասել է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։

«Ամռանը և աշնանը լուսավորությունը կգործի մինչև ժամը 02:00-ն, իսկ ձմռանը և գարնանը` մինչև ժամը 01:00-ն (մեկ ժամ ավելի երկար՝ խմբ.): Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Նատրիումի հին լամպերը փոխարինվում են նոր LED լամպերով։ Ավելի քան 5500-ն արդեն փոխարինվել է»,- ասուլիսում ասաց Թևոսյանը։

Նրա խոսքով, Երևանում արդեն կան փողոցներ, որտեղ նոր լամպերի շնորհիվ հնարավոր կլինի խնայել էլեկտրաէներգիայի մինչև 70 տոկոսը։

LED լուսատուների տեղադրումը ուղեկցվում է նաև առկա հենարանների թարմացման աշխատանքներով: Սա իր հերթին, ինչպես նշել է ընկերության տնօրենը, հանգեցնում է էլեկտրաէներգիայի անջատումների, ինչպես նաև համակարգի խափանումների նվազմանը։

Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 8 ավտոբուսային երթուղի
Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի (տեսանյութ)
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։