ԿԸՀ-ն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները։
Գրանցվել են «Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, «Հանրային ձայն» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։
Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հետուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։
Բավ է պառակտվել