Բավ է պառակտվել
07-07-2023 12:18

Հայաստանում հարցվածների գրեթե 90%-ը կարծում է, որ պետական խորհրդանիշները փոխելու կարիք չկա. Gallup

Հայաստանում հարցվածների գրեթե 90%-ը կարծում է, որ պետական խորհրդանիշները փոխելու կարիք չկա, ուրբաթ ասաց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման տվյալները։

«Հարցվածների 88.3%-ը դեմ է եղել ՀՀ պետական դրոշի փոփոխությանը։ 79,5 տոկոսը` օրհներգի փոփոխությանը, իսկ 84,5 տոկոսը դեմ է եղել զինանշանի փոփոխությանը»,- ասաց Նավասարդյանը։

Հունիսի 21-ից 24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 հարցված։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին սուր քննադատության էր ենթարկել հանրապետության պետական խորհրդանիշներն, ասելով, որ դրանք չեն արտացոլում իրերի իրական վիճակը։

Փաշինյանն առաջարկել է փոխել Հայաստանի օրհներգը
Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքականության վեկտորը. վարչապետը` դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու մասին
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Եղանակը Հայաստանում
Խոշոր վթար Տավուշում