Բավ է պառակտվել
10-05-2024 16:05

Արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ «Ավրորարայի» մասնակիցներին

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձ է հղել Aurora Prize-ի մասնակիցներին, հայտնում են Վարդանյանի գրասենյակից։ Նա նշել է, որ «Ավրորայի» շնորհիվ հանդիպլ է մարդկանց, որոնք իիրեն սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից։ «Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։ Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար:

Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ: Ուրիշներին օգնելու ձեր հանձնառություն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը։ Սերը միշտ հաղթում է»,- ասված է Վարդաննյանի ուղերձում, որը մրցանակի շնորհման արարողությանն ընթերցել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։ Վարդանյանի խոսքով՝ նախաձեռնությունը ստեղծելիս՝ երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ «մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ»։ «2015 թվականին մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց և օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: «Ավրորայի» հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը, ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար»,- ասել է Վարդանյանը։ Վարդանյանի ընտանիքն ապրիլի 20-ին հայտնել էր, որ

Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը նա դադարեցրել էր ապրիլի 25-ին։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։

Ռուբեն Վարդանյանի կամայական ձերբակալությունը պետք է դատապարտվի․ CCAF
Տեղեկություններ են ստացվում ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին
Խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության բարձր ռիսկ. Լեմկինի ինստիտուտ
Ադրբեջանի օմբուդսմենը Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանական դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի բողոքը