Հայաստանում հարցվածների 35,5%-ը կարծում է, որ Ադրբեջանի հարձակման դեպքում ոչ մի երկիր չի օգնի Երևանին։ Այս մասին ուրբաթ ասել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման տվյալները։
«Հունվարի հարցման ժամանակ այս ցուցանիշն ընդամենը 8,7 տոկոս էր։ Միաժամանակ հարցվածների 19,6%-ը կարծում է, որ Ֆրանսիան ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին։ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը 34,2 տոկոս էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նավասարդյանը։
Նրա խոսքով, հարցվածների 19,5 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին։ Հունվարին այս ցուցանիշը մոտ 30 տոկոս էր մակարդակում։
Հարցվածների 18,6%-ը կարծում է, որ Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերի Իրանը (2023թ. հունվարին՝ 40%), 11,5%՝ ԱՄՆ-ն (2023թ. հունվարին՝ 27,8%)։ 6,8%՝ Հնդկաստան (2023 թվականի հունվարին՝ 25,6%), 1,8%՝ Չինաստան (2023 թվականի հունվարին՝ 5,1%)։
Հունիսի 21-ից 24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 մարդ։