ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գործարկելով նախկինում գոյություն ունեցող երկաթուղիները, հայտարարել է հինգշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին երթուղին հյուսիսայինն է, որը կապում է Ադրբեջանի Ղազախի մարզը Հայաստանի Տավուշի մարզի հետ։ Երկրորդը Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հարավային երթուղին է»,- ասել է Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի արեւմտյան շրջանները կարող են կապված լինել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հյուսիսային ճանապարհով։
Նա նշել է, որ Հայաստանը նման պատրաստակամություն է հայտնել պաշտոնապես։
Վարչապետն անդրադարձել է նաև ավտոճանապարհներին։
«Սա նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար»,- ընդգծեց Փաշինյանը։