Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 24-28 աստիճանի սահմաններում։