Բավ է պառակտվել
29-11-2023 10:04

Ամառ՝ ձմռանը․ Հայաստանում մինչև 23 աստիճան տաքություն կլինի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ, մինչև նոյեմբերի 30-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը երեկ նվազել է 4-6 աստիճանով, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 10-12, Արարատյան դաշտում և Եևւանում՝ 4-5 աստիճանով։

Մայրաքաղաքում չորեքշաբթի ցերեկը կլինի +7-+9 աստիճան, իսկ հանգստյան օրերին կհասնի 11-13 աստիճանի։

Դեկտեմբերի 2-ի ցերեկը ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Սյունիքի հովիտներում՝ մինչև 23 աստիճան տաքություն։ Տավուշում այս օրը կանխատեսվում է 22, Սյունիքի նախալեռներում՝ 19, Լոռիում՝ 18 աստիճան տաքություն։

Եղանակը Հայաստանում կտաքանա
Հայաստանում կլինի պարզ և տաք եղանակ
Հայաստանը դիմավորում է ձմեռը 25 աստիճան տաքությամբ
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։