Բավ է պառակտվել
01-12-2023 12:05

Հայաստանը դիմավորում է ձմեռը 25 աստիճան տաքությամբ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, դեկտեմբերի 1-5-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-4-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-13 աստիճանով։

Երևանում ուրբաթ օրվա երկրորդ կեսին ջերմաչափը ցույց կտա 11-13 աստիճան տաքություն, և այս ջերմաստիճանը կպահպանվի առաջիկա չորս օրերին։

Դեկտեմբերի 4-ի ցերեկը ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Տավուշում և Սյունիքի հովիտներում՝ մինչև 25 աստիճան տաքություն։ Լոռիում և Սյունիքի նախալեռներում կլինի 21 աստիճան զրոյից բարձր։

Ամառ՝ ձմռանը․ Հայաստանում մինչև 23 աստիճան տաքություն կլինի
Հայաստանում սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն
Հայաստանում սպասվում է 35 աստիճան շոգ
Հայաստանում ջերմաստիճանը 12 աստիճանով կնվազի
Հայաստանում մինչև 8 աստիճան ցուրտ է սպասվում