Հայաստանում նոր ուսումնական ծրագրում ամբողջությամբ պահպանվել են կրոնի և եկեղեցու պատմության մասին գիտելիքները, սակայն ոչ որպես առանձին առարկա։ Այս մասին չորեքշաբթի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նոր ծրագրում Հայ Առաքելական եկեղեցու պատմության և հայ ժողովրդի կյանքում նրա դերի մասին գիտելիքները տրվում են պատմության դասերին, իսկ դավանանքի մասին գիտելիքները՝ հասարակագիտության դասերին»,- պարզաբանել է նախարարը։
Նրա խոսքով՝ նման ձևաչափով եկեղեցական տոների մասին նախնական գիտելիքները տրվում են 5-6-րդ դասարաններում՝ «Ես և իմ հայրենիքը» առարկայից։
Անդրեասյանի հավաստմամբ ՝ երեխաներին բացատրվում է ոչ միայն տվյալ տոների ծիսական կողմը, այլ նաև այն բովանդակությունը, որը հենց եկեղեցին է ներդնում դրանց մեջ:

Բավ է պառակտվել