Բավ է պառակտվել
21-08-2023 09:36

Հայաստանի Արմավիրի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 20-ին՝ ժամը 18։34-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին, մարվել՝ 19։42-ին։ Տուժածներ չկան։

Հայաստանի Գեղարքունիքի մարզում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Հայաստանի երեք մարզում 20 կրթական կենտրոն կկառուցվի
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ
Ինչ խստացումներ կլինեն ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար. պարզաբանում է փորձագետը