Երևանում 29-ամյա կինը իր 11 ամսական երեխայի հետ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել։
Քննչական կոմիտեն հայտնում է, 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11-ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:
Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ավելի ուշ գիտակցության չգալով, մահացել է:
Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություններ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։