Բավ է պառակտվել
30-05-2023 10:43

Ֆիլիպինները պատրաստվում են «Մավար» թայֆունին․ ավելի քան 4800 մարդ է տարհանվում

«Մավար» թայֆունի մոտենալու հետ կապված Ֆիլիպինների իշխանությունները փակել են դպրոցներն ու գրասենյակները, արգելել նավերին ծով դուրս գալ և սկսել են ավելի քան 4800 մարդ տարհանել երկու նահանգներում ժամանակավոր կացարաններ, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով AP-ին։

Այժմ քամու արագությունը 155- 190 կմ/ժէ, սակայն ակնկալվում է, որ այն Ֆիլիպիններին կմոտենա արդեն որոշակիորեն թուլացած, և երկիրը կխուսափի տարերքի ուղիղ հարվածից: Սակայն Բատանես նահանգում մայիսի 30-31-ին տեղի ունեցած թայֆունի պատճառով սպասվում են վտանգավոր մակընթացություններ, ջրհեղեղներ և սողանքներ։ Պաշտոնյաները նաև զգուշացնում են, որ «Մավար»-ը կարող է հանկարծակի փոխել ուղղությունը, և պետք է զգոն լինել անգամ նույնիսկ հանգիստ և արևոտ եղանակի ժամանակ:

Երկրիհյուսիսում զինվորականները, ոստիկանները, հրշեջներն ու կամավորները գտնվում են պատրաստության վիճակում՝ ցանկացած պահի սկսելու փրկարարական աշխատանքները։ Իշխանությունները պատրաստել են նաև մեկ միլիոն պարենային փաթեթ։

Անցյալ շաբաթ «Մավար»-ն հարվածել է ԱՄՆ Գուամի տարածքին, դառնալով ամենավերիչ բնական աղետը վերջին 20 տարվա ընթացքում։ Գուամում թայֆունը շրջել է մեքենաները, պոկել տների տանիքները և հոսանքազրկումների պատճառ դարձել։

Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ
Սիցիլիա կղզու Էտնա հրաբուխը կրկին ժայթքել է
Երուսաղեմում հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել
Իրանի Շահ Չերաղ դամբարանում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան վիրավորներ և զոհ
Չինաստանի հարավ-արևելքում մոլեգնում է «Դոկսուրի» թայֆունը, ավելի քան 120 հազար մարդ տարհանվել է (լուսանկար)