Բավ է պառակտվել
09-06-2023 13:29

Կանադայի անտառային հրդեհների ծուխը երևում է Նյու Յորքի Ստորին Մանհեթենում

Վաշինգտոնում օդի որակը շարունակում է վատանալ Կանադայում հրդեհների պատճառով, այն արդեն ամենավատն է վերջին տասնամյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Հինգշաբթի առավոտյան ծուխը դեռ չէր վերացել, իսկ ԱՄՆ օդի որակի AQI ինդեքսն, ըստ AirNow.gov պորտալի, 240 միավոր էր: Կեսօրին մոտ այն հասել է 292 միավորի, որը բնութագրվում է որպես «առողջության համար շատ վնասակար» և համապատասխանում է սպառնալիքի նախավերջին՝ մանուշակագույն աստիճանին։

Տեղական լրատվամիջոցներն իրավիճակն «աննախադեպ» են անվանել՝ մանրամասնելով, որ օդի աղտոտվածության նման մակարդակ մայրաքաղաքում, հավանաբար, մոտ 20 տարի չի գրանցվել։ Թեև 2021թ․ կարճ ժամանակով հայտարարվել էր մանուշակագույն մակարդակ՝ խոսքն «օզոնային աղտոտվածության» մասին էր, այլ ոչ թե այրման հետևանքով առաջացած մթնոլորտում մանր մասնիկների ավելցուկի, ինչպես հիմա է:

Ըստ BreezoMeter պորտալի՝ օդում մանր մասնիկների քանակությունը (այսպես կոչված՝ PM2.5 ինդեքսն) այսօր առնվազն երեք անգամ գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած նորման։ Նմանատիպ իրավիճակ այժմ նկատվում է Փենսիլվանիայում՝ Հարիսբուրգ, Յորք և Լանկաստեր քաղաքների շրջակայքում։

Չնայած մայրաքաղաքը պատած դեղնամոխրագույն ծխին, Վաշինգտոնի երկու օդանավակայանները շարունակում են գործել, սակայն նախազգուշացնում են ուղևորներին տեղեկությունները ճշտել թռիչքների օպերատորներից: Այսօր բաց են նաև քաղաքային դպրոցները, սակայն բոլոր բացօթյա դասերն ու միջոցառումները չեղարկվել են։ Բացի այդ, չեն աշխատում Վաշինգտոնի բազմաթիվ բնակելի համալիրների բացօթյա լողավազանները։

Երևանի Նուբարաշենի աղբավայրը շարունակում է ծխել, հրդեհի տարածքը մոտ 5 հա է
ՀՐԱՏԱՊ․ Երևանի պետական համալսարանում հրդեհ կամ պայթյուն է տեղի ունեցել
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ
Սիցիլիա կղզու Էտնա հրաբուխը կրկին ժայթքել է
Երուսաղեմում հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել