Բավ է պառակտվել
31-07-2023 11:26

Չինաստանի հարավ-արևելքում մոլեգնում է «Դոկսուրի» թայֆունը, ավելի քան 120 հազար մարդ տարհանվել է (լուսանկար)

Չինաստանում մոլեգնող «Դոկսուրի» թայֆունը ՉԺՀ-ի հարավ-արևելքի Ֆուցզյան նահանգում 124 հազար մարդու տարհանման պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով South China Morning Post-ը:
Ընդհանուր առմամբ, աղետից տուժել է ավելի քան 724 հազար մարդ։ Թայֆունը հեղեղումներ և սողանքներ է առաջացրել: Մասնավորապես, Նանան քաղաքային կոմսությունում որոշ բնակիչներ արգելափակվել են հեղեղված տներում։ Շրջանի իշխանությունները համաքաղաքացիներին խնդրել են սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ իրեր հավաքել։ Ֆուցզյանում նախօրեին փակել են նավահանգիստները, լաստանավային անցումները և զբոսաշրջային տեսարժան վայրերը, իսկ հուլիսի 29-ին որոշ տեղերում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը:


«Դոկսուրին» ամենաուժեղ թայֆունն էր, որը հարվածել է Ֆուցզյան նահանգին 1950 թվականին այստեղ օդերևութաբանական դիտարկումների մեկնարկից ի վեր: Գավառի առնվազն հինգ քաղաք ռեկորդ են սահմանել ուրբաթ օրը ամենաշատ օրական տեղումների քանակով:

Առավոտյան թայֆունը շարժվել է դեպի Անհույ նահանգ և թուլացել: Այնուամենայնիվ, Ազգային օդերևութաբանության կենտրոնը շաբաթ օրը կրկին «նարնջագույն» նախազգուշացում է տարածել իրավիճակի հետ կապված․ սա եղանակային վտանգի երկրորդ ամենաբարձր մակարդակն է։

Շաբաթ և կիրակի օրերին արևադարձային անձրևներ են կանխատեսվում Պեկին, Տյանցզին, Շանդուն, Հենան, Լյաոնին նահանգներում; Որոշ շրջաններում մեկ ժամվա ընթացքում տեղումների քանակը կարող է գերազանցել 80 մմ: Վատ եղանակային պայմանները կարող են հաստատվել 130 միլիոն բնակչություն ունեցող տարածքում։

Հորդառատ անձրևներ են սպասվում Չինաստանի ավելի քան 12 նահանգում՝ հարավարևելյան Ցզյանսիից մինչև Հեբեյ՝ հյուսիսում։

Ավելի վաղ «Դոքսուրին» հարվածել էր Ֆիլիպիններին, մեկ շաբաթում հանգեցնելով 39 մարդու մահվան։ Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան կամ տարհանվել։ Թայֆունը նաև հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ է բերել Թայվան՝ հատկապես ազդելով Թայվանի նեղուցի հարավային մասում գտնվող Պենհու արշիպելագի վրա:

«Դոկսուրի» -ն Հարավային Կորեայի առաջարկած թայֆունների անվանումն է և նշանակում է «արծիվ»։ Սա այս անվանումը ստացած երրորդ թայֆունն է։

Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ
Սիցիլիա կղզու Էտնա հրաբուխը կրկին ժայթքել է
Երուսաղեմում հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել
Իրանի Շահ Չերաղ դամբարանում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան վիրավորներ և զոհ
Անցած շաբաթն ամենաշոգն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում