Բավ է պառակտվել
30-08-2023 20:26

Բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը եւս մեկ անգամ վկայում է միտված Ադրբեջանի քաղաքականության մասին․ Փաշինյանը՝ Փարիզի քաղաքապետին

Բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը եւս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամներին։

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայից Արցախի բնակչության համար նախատեսված մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Երևանից ուղևորվել է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր՝ Արցախ մուտք գործելու համար։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել եւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը։

Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Հունիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 361 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն բեռնատարների շարասյունը մինչ օրս կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։ Ադրբեջանը, փաստացի, արգելափակել է նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 9-ին Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնության բեռնատարների շարասյանն է միացել Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությամբ առաջին բեռնատարը։

Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական բեռների տեղափոխումը Ղարաբաղ. Փաշինյան
Հայաստանի արտգործնախարարը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները
ՀՀ ԱԳՆ-ը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ զրույցում նշել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը