Բավ է պառակտվել
26-09-2023 11:31

Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը 200-ից ավելի է․ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ ԳԵղամ Ստեփանյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում․
«Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»։

Ավելի վաղ հաղորդվել էր Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստում պայթյունի մասին։

Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել պայթյունից տուժած արցախցիների համար Կոլոննա
Արցախում բենզինի պահեստում ուժեղ պայթյուն է եղել, կան զոհեր և վիրավորներ
Ավելի քան 200 զոհ և 300 վիրավոր, կտտանքների 14 դեպք. ՔԿ-ն և ԱԳՆ-ն՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին
«Հայաքվե»-ի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նախագծին միացել է 58 հազարից ավելի քաղաքացի
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար