«Հայաքվե»-ին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ, հայտնեց քաղաքական գործիչ, «5156» շարժման ակտիվիստ Ավետիք Չալաբյանը:
«Սա մեծ հաղթանակ է, չնայած թշնամու կողմից մեր ժողովրդի վրա գործադրվող բոլոր ճնշումներին․ Արցախի շրջափակումը նույնպես ճնշում է մեզ վրա, չնայած շարունակվող քարոզչությանը, վախի մթնոլորտին և վարչական ճնշումներին, ժողովրդի ձայնը բարձրացավ ի պաշտպանություն պետականության.»,- ասաց նա:
Չալաբյանը նշեց, որ առաջին փուլն ավարտված է, նախաձեռնությունը երկու շաբաթ ընդմիջում է վերցնում, որից հետո ստորագրահավաքի արդյունքները կներկայացվեն ԿԸՀ, ապա կսկսվի պայքարի հաջորդ՝ ավելի լարված փուլը, որի մի մասը լինելու է համախոհների թվի ընդլայնումն ու հետագա գործողությունների ծրագրերի ներկայացումը, այդ թվում՝ Արցախի ընդգրկումն Ադրբեջանի կազմում կանխելու քայլեր։
Նա նշեց նաև, որ պետք է աշխատանք տարվի խորհրդարանական բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որպեսզի նախագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից։
Բավ է պառակտվել