ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:
Օգոստոսի 16-ին ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցքի շրջան և կրկնել Լաչինի միջանցքով ազատ երթևեկություն տրամադրելու իր կոչը։
«Կասպրշիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները»,– հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Հուլիսի 26-ից ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում, որը գտնվում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, կանգնած է Հայաստանից Արցախի համար մարդասիրական օգնություններով 21 բեռնատարից բաղկացած շարասյունը։ Մեքենաները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելել է նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարության կողմից ուղարկված 19 բեռնատարին են միացել «Գրանդ Քենդի» ընկերության ևս երկու բեռնատար՝ քաղցրավենիքով արցախցի փոքրիկների համար։
Բավ է պառակտվել