Բավ է պառակտվել
20-09-2023 10:54

Միջազգային դերակատարները շահագրգռված են Ղարաբաղում պատերազմի շարունակմամբ և ահռելի զոհերի աճով․ պատգամավոր

Միջազգային դերակատարները շահագրգռված են Ղարաբաղում պատերազմի շարունակմամբ և ահռելի զոհերի աճով, կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը երեկվանից պաշտոնապես հայտարարում է բանակցություններին պատրաստ լինելու մասին, իրականում խուսափում է խոսելուց, ինչը նշանակում է, որ արյունահեղությունը շարունակվելու է: Միջազգային դերակատարները նույնիսկ այս պահին պատերազմը կանգնեցնելու գործառույթ չեն իրականացնում: Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով խնդիր ունի հայաստանյան դավաճանների հետ, բայց Արցախում ապրող մարդիկ աշխարհաքաղաքական խնդիրների գերին չեն դառնալու: Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը, հակառակ դեպքում շատ ակնհայտ է դառնում, որ միջազգային հիմնական դերակատարները ևս շահագրգռված են պատերազմի շարունակմամբ ու ահռելի զոհերի աճով»,- գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: «Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է: 9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են: Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»»,- գրել է նա:

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար
Միջազգային հանրությունը նախապատրաստում է մարդկանց ելքը Ղարաբաղից․ էյբներ
Միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը