Բավ է պառակտվել
15-09-2023 14:52

Միջազգային հանրությունը նախապատրաստում է մարդկանց ելքը Ղարաբաղից․ էյբներ

Միջազգային հանրությունը նախապատրաստում է մարդկանց ելքը Ղարաբաղից, ասել է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) նախագահ Ջոն Էյբները:

«Այնպես չէ, որ միջազգային հանրությունը ձեռքերը ծալած նստած է, շատ մտահոգված է, հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Միջազգային հանրությունը, գերտերությունները, ուղղակիորեն չասելով դա, նախապատրաստում են բոլոր մարդկանց ելքը Ղարաբաղից։ Նրանք օրակարգից հանել են ինքնորոշման հարցը»,- ասել է Էյբները։

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը վերջերս խոսել է Լաչինի և Աղդամի միջանցքների զուգահեռ բացման մասին։

«Վստահ եմ, որ պատրաստվում է նման ելք։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ (Արցախում - խմբ.) տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին Ղարաբաղը, քանի որ ապրելու պայմաններ չկային, բայց քանի որ եռակողմ համաձայնություն կար, ռուսական կողմից պաշտպանության ակնկալիք կար, շատերը վերադարձան Ղարաբաղ։ Այլևս ռուսական աջակցություն չկա, ուստի անհնար է՝ ժողովուրդը վերադառնա մի Ղարաբաղ, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ապագան՝ ոչ հստակ։ Այս քաղաքականությունը Ադրբեջանի կողմից համայն աշխարհին ներկայացվում է մարդասիրական քայլ՝ իբր մարդասիրական միջանցքներ ենք բացում», - ասել է Էյբները։

«Մենք ուզում ենք միջանցքը բացվի, սակայն միաժամանակ պետք է ունենալ արժանահավատ երաշխիք, մեխանիզմ՝ վստահ լինելու, որ ժողովրդի իրավունքները կպաշտպանվեն, ժողովուրդը չի լքի իր երկիրը»,- ասել է նա։

Միջազգային դերակատարները շահագրգռված են Ղարաբաղում պատերազմի շարունակմամբ և ահռելի զոհերի աճով․ պատգամավոր
Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է