Ադրբեջանցիները քանդել են 1835 թվականին Իշխանագետի վրա կառուցված Հալիվորի կամուրջը, որը գտնվում է Արցախի՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք։ Այս մասին հայտնում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կազմակերպությունը (Caucasus Heritage Watch):
Տվյալները ստացվել են 2021 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի հուլիսին և 2023 թվականի ապրիլին արված արբանյակային պատկերների մոնիտորինգի արդյունքում։
2023 թվականի ապրիլին արված լուսանկարներից երևում է, որ կամուրջը քանդվել է ճանապարհային աշխատանքների ժամանակ։