Ռուս խաղաղապահների մոտ 15 բեռնատարների շարասյունը շարժվել է Գորիսից Արցախ տանող մայրուղով։ Ռուսական դրոշներով բեռնատարների շարժը ֆիքսել է AFP-ի տեսախցիկը։
Շարասյունը Հայաստանից ուղղություն է վերցրել դեպի Արցախ։
Նշենք, որ սա ռուսական բեռնատարների արդեն երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Արցախ։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր թղթակցին, հայտնել էր, որ ռուս խաղաղապահների 7 բեռնատար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով շարժվել են դեպի Արցախ։
Թե ինչ բեռ է տեղափոխվում՝ դեռևս պարզ չէ։