Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մի խումբ արցախցիներ հանդիպելու է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ։
«Ասկերանի շրջանից ժամանած մեր եղբայրներն ու քույրերը վրաններ են տեղադրելու այստեղ (Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրի մոտ) և կսպասեն մեր պահանջների կատարմանը»,- հանրահավաքում ասաց նա։
Ներսիսյանը նշեց, որ հանդիպումից հետո դրա արդյունքները կներկայացնի ցուցարարներին։