Բավ է պառակտվել
14-07-2023 15:06

«Մի/ եղեք անտարբեր, մենք ձեզ հավատում էինք». Արցախում ցուցարարները հրապարակային կոչով դիմել են ռուս խաղաղապահներին

Արցախում ցուցարարները ռուս խաղաղապահներին ներկայացրել են Համազգային շարժման մասնակիցների հրապարակային կոչը, որն ընթերցվեց հանրահավաքի ժամանակ։ Ներկայացնում ենք հիմնական թեզերը։

«Հարգելի ռուս խաղաղապահներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և Արցախի ողջ ժողովրդի անունից խնդրում և պահանջում ենք դադարեցնել անգործությունը, դադարեցնել հումանիտար աղետը։

Ձեր առաքելությանը հավատացին բոլորը, ձեր առաքելությանը հավատաց յուրաքանչյուր արցախցի մայր, ով այսօր խնձոր անգամ չի գտնում, որ տա իր երեխաներին։ Ձեր առաքելությանը հավատաց յուրաքանչյուր արցախցի, ով ճանապարհելով հորը չգիտի՝ հայրը կվերադառնա՞, թե՞ ոչ։ Ո՞ւր է խոստացված խաղաղությունը։ Որտե՞ղ է մեզ խոստացված խաղաղ կյանքը։ Չէ՞ որ մեզ խոստանում էին, ասում էին, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեզ ասում էին, որ դիմանանք, և մենք դիմանում էինք։ Մենք հիմա էլ ենք դիմանում։ Բայց բանն այն է, որ արցախցիների համբերությունը սահմաններ ունի։ Մենք ձեզ այստեղ սրտանց ընդունեցինք, և թվում է, թե մեզ թույլ էիք համարում։ Իրականում այդպես չէ։

Արցախյան պատերազմից հետո կյանքը վերածվել է իսկական դժոխքի. Մենք մինչև հիմա հավատում էինք, խոնարհաբար հույս ունեինք և սպասում էինք, որ իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, բայց իրավիճակը գնալով ավելի է վատանում՝ հասնելով կրիտիկական կետի։ Եվ հիմա մենք չենք կարող հասկանալ ու ընդունել ռուսական կողմի անտարբերությունը։ Մի′ եղեք անտարբեր։

Մենք մարդ ենք։ Արցախում մարդիկ են ապրում. Մենք իրավունքներ ունենք, և պահանջում ենք, որ այսօր կատարեք ձեր պարտավորությունները։ Վերջապես դադարեցրեք արցախահայության էթնոցիդը։

Մենք չենք պահանջում, որ խղճաք մեզ, Աստված չանի։ Պարզապես թող այսօր ընթրիքի ժամանակ յուրաքանչյուր խաղաղապահ, ով ընթրելու է հենց այս ուղղաթիռներվ բերված սննդով, հիշի մեր աչքերը, հիշի այս իրավիճակի պատճառով զոհված երեխաներին, հիշի երեխաներին. ովքեր այս իրավիճակի պատճառով չեն կարողացել ծնվել, հիշի մայրերին, տատիկներին ու պապիկներին, այս դեպքում բարի ախորժակ»:

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի
Ռուս խաղաղապահների մոտ մեկուկես տասնյակ բեռնատար Հայաստանից շարժվել է Արցախ (տեսանյութ)
Արցախցիները կհանդիպեն ռուսական ԽԶԽ հրամանատարի հետ, մինչ այդ ցուցարարները վրաններ տեղակայման վայրի մոտ
Ժամանակն է իրականացնել Արցախի վերաբերյալ բոլոր միջազգային կոչերն ու որոշումները. Հայաստանի ԱԳՆ
Արցախի խորհրդարանը կոչ է արել Հայաստանին անհապաղ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ