Բավ է պառակտվել
07-08-2023 12:18

Ժամանակն է իրականացնել Արցախի վերաբերյալ բոլոր միջազգային կոչերն ու որոշումները. Հայաստանի ԱԳՆ

Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։ Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է։ Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար»,- գրել է խոսնակը։
ԵԽԽՎ-ն հունիսի 22-ին ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով, Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։
ԵԽԽՎ անդամ Փոլ Գավանն օգոստոսի 4-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «շրջափակման խստացմամբ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին ներկայացնում է ընտրություն՝ հանձնվել կամ սովամահ լինել»:

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար
Արցախի խորհրդարանը կոչ է արել Հայաստանին անհապաղ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ
«Մի/ եղեք անտարբեր, մենք ձեզ հավատում էինք». Արցախում ցուցարարները հրապարակային կոչով դիմել են ռուս խաղաղապահներին
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախը
Արցախը միջազգային ռեեստրներում երբևէ չի դասակարգվել որպես ահաբեկչական պետություն, նրա ղեկավարների ձերբակալությունն անօրինական է. իրավաբան