Բավ է պառակտվել
19-09-2023 20:18

Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությունը տարհանվել է. Արցախի ՄԻՊ

Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջեւանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է 5 զոհի, 80 վիրավորի մասին, որոնց թվում են 15 քաղաքացիական անձ։

Երեքշաբթի ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «իբր թե տարածաշրջանում ձեռնարկվել են տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։

Արցախի ՄԻՊ. չորս զոհված արցախցի զինծառայողներից երկուսը բազմազավակ հայրեր էին, երկուսն՝ ընդամենը 20 տարեկան
Լոս Անջելելսի հայ համայնքը փակել է մայրուղին և ակցիա իրականացրել ի պաշտպանություն Արցախի
Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապօգնության անհասանելիության պատճառով. ՀՀ ՄԻՊ
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը