Բավ է պառակտվել
20-10-2023 10:56

Արցախի օպերատիվ շտաբը դադարեցնում է աշխատանքները

Արցախի օպերատիվ շտաբը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում։

Արցախի տեղեկատվական շտաբը բացատրում է դա նրանով, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը:

«Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ»,- ասվում է հայտարարությունում։

Արցախի նախագահը աշխատանքից ազատել է հանրապետության բոլոր պետական ծառայողներին, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների
Արցախի խորհրդարանը կոչ է արել Հայաստանին անհապաղ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը
Լրատվամիջոցները տեղեկացել են Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն ընդունելու ստիպելու մասին