Ադրբեջանագետ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան բացատրել է Ակնայով (Աղդամով) Արցախ սննդամթերք ներկրելուն համաձայնելու ռիսկերը։
«1. Թշնամին դա կօգտագործի իր դրսի քարոզչության և բանակցությունների մեջ, իբրև արցախահայերը պատրաստ են «ինտեգրման» և կարիք չկա առանձնահատուկ երաշխիքների։
2. Լաչինի միջանցքի բացման հարցը կմղվի 10-րդ պլան և կկորցնի իր ակտուալությունը, քանի որ ամբողջ հարցը կբերվի զուտ պարենի դաշտ և միջազգային հանրությունն էլ գլխացավանքից կգերադասի ազատվել։
3. Այդ ճանապարհը կլինի զուտ հերթական ճնշման լծակ։ Երբ կուզեն կբացեն, երբ կուզեն՝ կփակեն ու էլի սովի կմատնեն ինչ-որ մի ֆեյք պատճառաբանությամբ։
4. Այդ սնունդը կարող է դիտավորյալ այնքան պահվել սահմանին, որ փչանա ու պիտանի չլինի, կամ մեջից ապրանքները թալանվեն չհասած արցախցիներին, կամ հատուկ վնասվեն փաթեթները, դրանց վրա հայտնվեն վիրավորական ու նվաստացուցիչ գրություններ և այլն»,- գրել է Էլիբեգովան Facebook-ում։
Մի խոսքով, նշել է նա, «թշնամուց օգնություն ակնկալելը հարցը չի լուծելու, ավելի ա խնդիրը խորացնելու միջնաժամկետ կտրվածքով։ Չնայած, եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք նույնիսկ չտեսնել այս միջնաժամկետ հեռանկարը»։
Բավ է պառակտվել