Բավ է պառակտվել
21-06-2023 16:10

Արցախում քննարկվել են անելիքները Ադրբեջանի աճող ճնշման պայմաններում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ:
Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական , այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ
ԿԽՄԿ-ն նշել է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանին և Արցախի ղեկավարությանը երրորդ կողմին փոխանցելու պայմանները
Ադրբեջանը ձգտում է արտոնագիր ստանալ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանցիները կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն