Բավ է պառակտվել
13-09-2023 14:38

Ադրբեջանցիները կես ժամվա ընթացքում երկրորդ անգամ կրակել են Արցախի ուղղությամբ, հայկական կողմից վիրավոր կա

Ադրբեջանցիները կես ժամվա ընթացքում երկրորդ անգամ կրակել են Արցախի ուղղությամբ, հայկական կողմից վիրավոր կա, հայտնում է Արցախի ՊՆ-ն։

«Սեպտեմբերի 13-ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը, կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հետ շփման գծի ուղղությամբ
Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է. Ռուբեն Վարդանյանը նշել է, թե ինչ միջոցներ է պետք շտապ ձեռնարկել
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը