Բավ է պառակտվել
15-12-2023 10:43

Հայաստանի կառավարությունը Մատենադարանին է ընծայել 15-րդ դարի Ավետարան

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտը (Մատենադարան) ՀՀ կառավարությունից նվեր է ստացել 15-րդ դարի թանկարժեք Ավետարան, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Մենք նաև նպատակադրվել ենք, որ սա առանձին վերցրած իրադարձություն կամ քայլ չլինի: Հաջորդ տարվա պետական բյուջեում միջոցներ ենք նախատեսել նման ձեռքբերումների համար, որովհետև իսկապես սա այն դեպքն է, երբ կառավարությունը Մատենադարանի դրդմամբ և հուշումով շատ արագ արձագանքեց: Կարևոր է, որ այս արագ արձագանքման օրինակն ունենանք որպես գործելակարգ բոլոր այն դեպքերի համար, երբ ունենք հնարավորություն մեր հոգևոր, մշակութային արժեքները պահպանելու, պաշտպանելու, վերադարձնելու։ Սա մեր կարևոր քաղաքական ուղղվածություններից մեկն է, որը մենք պետք է զարգացնենք»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մատենադարանին ընծայաբերվող ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նաև նկարազարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր:
Այժմ ավերակ այս վանքում գրված ու ծաղկված մատյանը միակ վկան է այդ վանքում հայ ժողովրդի կերտած մշակույթի և զարգացած գրչական ավանդույթների: Ձեռագիրը գրել է Իզիտ անունով գրիչը 1405 թ., որից մեզ մինչ օրս հայտնի է եղել միայն մեկ Ավետարան՝ ընդօրինակված Նարեկավանքում 1420 թ., և որը պահվում է Մատենադարանում:
Եվ այսօր՝ հարյուրավոր տարիներ անց, նույն գրչի երկու ձեռագրերը գտնվում են Մատենադարանում:

Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակին․ Բեգլարյան
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ ավիաընկերությունները դուրս կգան Եվրահանձնաժողովի «սև ցուցակից»
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Կոմիտասի կենսագրությունը
Երևանում կանգնեցվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-ամյակի հուշարձանը.