Բավ է պառակտվել
21-06-2023 15:07

Տրանսպորտային ապաշրջափակման գործընթացը կսկսվի Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից․ Մհեր Գրիգորյան

Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում եմ, սա կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցոթյունը։ Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկագիծն անցնում է: Դա էլ է շատ կարևոր և ֆունդամենտալ համաձայնություն: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի:
Միաժամանակ նա նշեց, որ իր կարծիքով, Ադրբեեջանն ընդունում է այս մոտեցումները, որովհետև հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հակառակ դեպքում կհրաժարվի բանակցություններից։
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի գործողություններին ապաշրջափակման գործընթացի շրջանակներում, ապա, ինչպես նշեց Գրիգորյանը, «դրանց գործառույթի իրականացման ձևի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն»:
Այս տարվա հունիսի սկզբին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը փոխըմբռնում են ձեռք բերել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ։

Սիմոնյանը նշել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դանդաղեցնող հիմնական պատճառը
Փաշինյանը, Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ. Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է
Վարչապետ. Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է
Շվեյցարիան բացահայտել է իր բանկերում սիրիական սառեցված ակտիվների ծավալը