Բավ է պառակտվել
06-11-2023 10:48

Երկրի վրա չկանխատեսված մագնիսական ուժեղ փոթորիկ է գրանցվել

Նոյեմբերի 5-ի երկրորդ կեսին Երկրի վրա մագնիսական ուժեղ փոթորիկ է գրանցվել, հայտնում է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Ըստ ինստիտուտի մասնագետների՝ մոլորակի մագնիսական դաշտի խախտման աստիճանը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է G3 մակարդակի․ խոսքը բավականին բարձր աստիճանի մասին է։
Երկրի վրա մագնիսական դաշտի խախտման այս մակարդակի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ էներգետիկ համակարգերի աշխատանքի մեջ։ Օրինակ՝ անվտանգության համակարգերը կարող են կեղծ ահազանգեր առաջացնել, իսկ յուղով ընկղմված տրանսֆորմատորները կարող են հաղորդել գերտաքացման մասին:
Բացի այդ, նման պայմաններում առկա է արբանյակային և ցածր հաճախականության ռադիոնավիգացիայի և բարձր հաճախականության ռադիոհաղորդումների աշխատանքի ընդհատումների վտանգ։ Միջին լայնություններում կարող են առաջանալ բևեռափայլեր։

Երկրին հզոր մագնիսական փոթորիկ է մոտենում
Հանգստյան օրերին Երկրին հզոր մագնիսական փոթորիկ կհարվածի
Ֆեյսբուքն առանց պատճառի ջնջում է հայկական բազմաթիվ լրատվամիջոցների բովանդակությունը. փորձագետ
ԱՄՆ-ն Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել աշխատել տիեզերքում հակամարտությունները կանխելու ուղղությամբ
Արեգակի վրա 2017թ․հետո ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել