Բավ է պառակտվել
17-07-2024 18:19

Ֆեյսբուքն առանց պատճառի ջնջում է հայկական բազմաթիվ լրատվամիջոցների բովանդակությունը. փորձագետ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը հայտնել է, որ Facebook-ը զանգվածաբար ջնջում է հայկական լրատվամիջոցների բովանդակությունը, հայտնում է «ԱՌԿԱ-Տելեկոմ» հեռահաղորդակցության պորտալը։

«Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում հայկական բազմաթիվ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից բովանդակությունը ջնջվել է, հաճախ բացարձակապես անհայտ պատճառներով»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Պապյանն ասել է, որ կապի մեջ է Meta-ի ներկայացուցչի հետ և խնդրել, որ իր գրառման տակ գտնվող մեկնաբանություններում հրապարակվեն ֆեյսբուքյան այն էջերի հղումները, որոնցից վերջին երկու շաբաթվա ընթացքում ջնջվել կամ արգելափակվել է բովանդակությունը։

Նման տասնյակ հղումներ սկսեցին հայտնվել Պապյանի գրառման մեկնաբանություններում։

ԱՄՆ-ն Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել աշխատել տիեզերքում հակամարտությունները կանխելու ուղղությամբ
Արեգակի վրա 2017թ․հետո ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել
Հայկական արտադրության առաջին «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք բարձրացվեց
Հանգստյան օրերին Երկրին հզոր մագնիսական փոթորիկ կհարվածի
Երկրի վրա չկանխատեսված մագնիսական ուժեղ փոթորիկ է գրանցվել