Բավ է պառակտվել
11-11-2023 12:56

Հանգստյան օրերին Երկրին հզոր մագնիսական փոթորիկ կհարվածի

Այս հանդստյան օրերին Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի, հայտնում է 47news.ru-ն՝ հղում անելով Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Ռենտգենյան արևային աստղագիտության լաբորատորիայի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալներին։

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը սպասվում է G1 մակարդակի՝ հինգ բալանոց սանդղակով առաջին կարգի մագնիսական փոթորիկ։ Այն գագաթնակետին կհասնի ժամը 00:00-ից 06:00-ը: Հանգստյան օրերին փոթորկի հավանականությունը կազմել է 35%, ուժեղ մագնիսական փոթորկի հավանականությունը՝ 20%:

Ըստ մասնագետների՝ մագնիտոսֆերան անհանգիստ նոյեմբերի 11-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 12-ի ժամը 12:00-ն։

Հաջորդ ամսվա կանխատեսումների համաձայն նոյեմբերի 22-ին, 24-ին և 25-ին և դեկտեմբերի 3-ին սպասվում են փոթորիկներ։ Մագնիսական խանգարումները կլինեն փոթորիկներին ամենամոտ օրերին՝ նոյեմբերի 23-ին և 26-ին, դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին:

Երկրի վրա չկանխատեսված մագնիսական ուժեղ փոթորիկ է գրանցվել
Երկրին հզոր մագնիսական փոթորիկ է մոտենում
Ֆեյսբուքն առանց պատճառի ջնջում է հայկական բազմաթիվ լրատվամիջոցների բովանդակությունը. փորձագետ
ԱՄՆ-ն Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել աշխատել տիեզերքում հակամարտությունները կանխելու ուղղությամբ
Արեգակի վրա 2017թ․հետո ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել