Երևանի քաղաքապետարանում աշխատանքներ են տարվում, որպեսզի քաղաքացիները կարողանան առցանց հետևել հասարակական տրանսպորտի տեղաշարժին Yandex Maps-ի միջոցով։
Ինչպես նշել են քաղաքապետարանում, Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունն արդեն հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում։ Գործող երթուղիների և կանգառների թվայնացման շրջանակներում համագործակցություն է հաստատվել Yandex ընկերության հետ, որի արդյունքում Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերն այժմ Yandex Maps-ի միջոցով կարող են.
* տեսնել հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները
* պլանավորել ուղևորությունը՝ նշելով սկզբնակետն ու վերջնակետը կամ ընտրելով դրանք քարտեզի վրա
* տեսնել պլանավորված երթուղու հետագիծը
* հասկանալ, ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։
Ծրագիրը շարունակում է կատարելագործվել, վստահեցրին քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի.
- առցանց տեղեկատվություն ստանալ տրանսպորտի գտնվելու վայրի, ժամանման ժամանակի և երթուղու մասին
- պլանավորված ուղևորության ճշգրիտ հաշվարկ, հաշվի առնելով խցանումները և այլն:
Այս գործառույթները ներկայումս հասանելի են անցանց:
Բավ է պառակտվել