Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտում երթևեկության քարտերի և էլեկտրոնային վճարումների համակարգը։ Այս մասին ավագանու նիստում ասաց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մի քանի ամսից մենք կսկսենք էլեկտրոնային վճարային համակարգի թեստավորումը ստուգիչների միջոցով, երբ քաղաքացին կկարողանա նստել ավտոբուս և վճարել ուղեվարձը հեռախոսի, երթևեկության քարտի, բանկային քարտի միջոցով, իսկ մինչև տարեվերջ համակարգը կներդրվի բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում, այդ թվում՝ մետրոյում»,- ասաց նա։
Ավինյանը նշեց, որ մայրաքաղաքում կավելանան նաև հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտիները։